ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News
Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում կայացել է «Արմաթն օդում» անօդաչու թռչող սարքերի առաջին կրթական աշխատանոցի պաշտոնական բացումը։ Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից:
«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագիրը նախատեսված է 15-18 տարեկան տղաների և աղջիկների համար։ Պատանիները սովորելու են նախագծել ու պատրաստել անօդաչու թռչող սարքեր, սպասարկել ու կառավարել դրանք: «Արմաթն օդում» ԱԹՍ աշխատանոցների կրթական ծրագրում ընդգրկված են եւ՛ պտուտակավոր, եւ՛ թեւավոր ԱԹՍ-ներ։
Ծրագիրը նպատակ ունի նման աշխատանոցներ հիմնել Հայաստանի եւ Արցախի բոլոր 65 քաղաքներում:
--00--ԱԹ