ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News
Բաքվի ռազմական դատարանում ընթանում է հայ ռազմագերի Վիգեն Էուլջեկջյանի դատավարությունը։ Նրան մեղսագրվում է «ահաբեկչական գործունեության» հետ կապված քրեական հոդված։
Նիստի ընթացքում դատախազը կներկայացնի մեղադրական եզրակացությունը։ Հայ ռազմագերին ցուցմունք կտա։
Տեղեկացնենք, որ Լիբանանի քաղաքացի Վիգեն Էուլջեքյանը (ծնվ. 1979 թ.) մեղադրվում է որպես վարձկան ռազմական գործողություններին մասնակցելու մեջ: Դրա համար հիմք է հանդիսացել գերեվարվածի քաղաքացիությունը:
--00--ԱՀ