ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News
Հունիսի 8-ին, ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծայառող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը Ա. Քաթանյանի՝ դիվերսանտ լինելու մասին չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ իբր մի խումբ հայեր հունիսի 8-ին հատել են սահմանը Լաչինի ուղղությամբ՝ տարածքն ականապատելու նպատակով:
«Ադրբեջանի զինված ուժերը բերման են ենթարկել Արթուր Քարտանյանին, իսկ մնացածները նահանջել են»,-ասված էր Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարության մեջ։