ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե իբրև Հայաստանի տարածքից Քարվաճառի և Գետաբեկի դիրքերի ուղղությամբ մայիսի 24-26-ը պարբերար կրակոցներ են արձակվել։
Հիշեցնենք, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ասել է, թե իբրև Հայաստանի հետ սահմանին կրակոցներ չեն եղել։
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են՝ մայիսի 25-ին, ժամը 14։20-ի սահմաններում հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում։
Սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։
--00—ՄՀ