ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News
Հունիսի 8-ին Մոսկվայում տեղի են ունեցել ռուս-թուրքական խորհրդակցություններ, որոնց մասնակցել են երկու երկրների ԱԳ փոխնախարարները: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև ԼՂ հարցը:
«Անդրկովկասում, Ուկրաինայում, Կենտրոնական Ասիայում ընթացիկ իրավիճակի քննարկման համատեքստում երկու կողմից պատրաստակամություն են հայտնել միավորել ջանքերը՝ խաղաղության ամրապնդման, տարածաշրջանում կայունության ապահովման նպատակով: Բարձր գնահատականի է արժանացել ԼՂ հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների ու կրակի դադարեցման վերահսկման Համատեղ կենտրոնի գործունեությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքը՝ Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
--00--ԱԹ