ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն արդեն երկրորդ անգամ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Կողմերը քննարկել են ԼՂ-ում իրավիճակի կարգավորման հարցը:
Նախօրեին Շոյգուն արդեն հեռախոսազրույց ունեցել էր թուրք պաշտոնակցի հետ: Նրանք քննարկել էին իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Սիրիայում:
--00--ԱԹ