ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման հարցով սերտ կապի մեջ է Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Մենք սերտ կապի մեջ ենք Անկարայի, Բաքվի ու Երևանի հետ, կարծում ենք` ցանկացած քայլ պետք է նպաստի Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացմանը, ենթակառուցվածքների, տրանսպորտային լոգիստիկայի զարգացմանը, ընդհանուր իրավիճակի շտկմանը, այդ քայլերը չպետք է պարունակեն տարրեր, որոնք կարող են դառնալ լարվածության աճի պատճառ»,- ասել է նա:
--00--ԱԹ