ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
ՌԴ պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ:
Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունից հայտնում են, որ քննարկվել են պաշտպանության ու անվտանգության հարցեր, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, նաև Իդլիբում ու Լիբիայում տիրող իրավիճակները:
--00--ԱԹ