ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News
«Ուղղակի բացառում եմ Նիկոլ Փաշինյանի և իշխանության վերարտադրությունը՝ անսալով մեր քաղաքացիների հայրենասիրությանը և քաղաքացիական գիտակցությանը։ Չի կարող նման բան լինել»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Գեղամ Մանուկյանը։
Մանուկյանը նաև բացառել է Փաշինյանի դեմ զինված պայքարի հավանականությունը՝ նշելով, թե ՀՅԴ-ն հայ ղեկավարների դեմ զինված պայքար չի մղի, քանի որ զենքով իրենք պայքարել են միայն Հայաստանի արտաքին թշնամիների դեմ։
Ինչ վերաբերում է հնարավոր բախումներին, մեր զրուցակիցը հավաստիացրել է, որ իրենք ամեն ինչ անում են այդ սցենարը բացառելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։