ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News
«Ծեծկռտուքի ժամանակ Փաշինյանը պետք է անվտանգությունից ելնելով դուրս գար, ես էի՝ համակարգչով տալիս էի գլխին»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Մանուկյանը իշխանության արածը բնութագրեց որպես տմարդի արարք, որը կատարվեց Նիկոլ Փաշինյանի հրամանով։
«Դրանից հետո առավել ակտիվ պատգամավորները սկսել են ոստիկաններով ման գալ»,-հավելեց մեր զրուցակիցը։
Պատգամավորը նշեց նաև, որ իրենց պատասխանը լինելու է քաղաքական, իրենք միասնական են և պինդ, ու իրենց չեն կարող կոտրել կամ էլ վախեցնել։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԿԿ