ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝ ներկայացնելով քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկատվությունները, հայտնել է, որ ժամը 08։00-ից մինչ այս պահը քննարկվել և ընթացք է տրվել քվեարկության ընթացքում տեղի ունեցած իրավախախտումներ վերաբերյալ ստացված տեղեկությունները։
«Արձանագրված 141 դեպքերից որպես հանցագործության մասին հաղորդում ընթացք է տրվել 47 դեպքի, իսկ 94–ը չեն պարունակել առերևույթ հանցագործության հատկանիշներ և ստուգվում են որպես պատահար։ Առերևույթ հանցագործության մասին հատկանիշներ պարունակող երեք դեպքը գրանցվել է Երևանում, իսկ մնացածը ՀՀ տարբեր մարզերում»,– ասաց նա։
Արա Ֆիդանյանը տեղեկացրեց, որ բոլոր 94 պատահարները գտնվում են ստուգման փուլում։
--00--ԱՀ