ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 21, 24News
Հայաստանի արտահերթ ընտրություններն անցել են ազգային օրենսդրությանն ու միջազգային չափանիշներին համապատասխան, իսկ դիտորդների արձանագրած աննշան խախտումները չեն կարողացել ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի անդամ Վիկտոր Սմիրնովը, որը գլխավորել է ՌԴ խորհրդարանի վերին պալատի դիտորդական պատվիրակությունը:
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններն անցել են ազգային օրենսդրության և միջազգային չափանիշների համաձայն: Այն աննշան խախտումները, որոնք արձանագրել են միջազգային դիտորդները, տեխնիկական բնույթ են կրել, և, անկասկած, չէին կարող ազդել կամարտահայտման արդյունքների վրա»,- ասել է Սմիրնովը:
Նա ասել է, որ քվեարկության օրն անձամբ այցելել է 17 ընտրատեղամաս, իսկ, ընդհանուր առմամբ, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդների խումբը եղել է Հայաստանի մայրաքաղաքի և մարզերի 77 ընտրատեղամասում:
--00—ՄՀ