ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News
Գլխավոր Շտաբի պետ Արտակ Դավթյանը զինվորներին ստիպողաբար քվեարկության տանելը դատարկ խոսակցություն է որակում։ Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում։
«Եթե կան ապացույցներ, թող դրանք ներկայացնեն իրավապահ մարմիններն կամ էլ ներողություն խնդրեն ԶՈւ-ից։ Դատարկ հայտարարությունները դժվար է մեկնաբանել։ Պաշտպանության նախարարությունը համապատասխան հայտարարություն է տարածել. Մենք ոչ մի ապացույց չենք տեսել»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ արտահերթ ընտրությունների օրը՝ հունիսի 20-ին տեղեկություններ էին տարածում, որ զինծառայողներին քվերակության վերաբերյալ հրահանգներ են տրվում։
--00—ՄՀ