ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հերթական զորամասն է բացել հայ-ադրբեջանական սահմանին։ Իսկ Հայաստանում իշխանատենչություն է։ Ադրբեջանն ամեն օր ավելացնում է իր կարողությունները պետության սահմանները պաշտպանելու և ընդլայնելու մասին, իսկ Հայաստանում՝ Ադրբեջանի շահերը սպասարկող հայ ժողովրդի ամենամեծ թշնամին և ամենամեծ դավաճանը՝ ջանքեր է ներդնում իր իշխանության և անվտանգության ապահովման և երկարաձգման համար։
Հ․Գ․ Մինչ Հայաստանում շատերը ոգևորված կամ հիասթափված են ընտրություն կոչված խեղկատակության արդյունքներով, Հայաստանի սահմաններից ներս շարունակում են մնալ 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորականներ, որոնց նոր հիմնադրված զորամասերի մասին կարդացել էինք մի քանի ամիս առաջ»։
--00—ՄՀ