ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները բնակարանային գողության դեպք են բացահայտել: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները հունիսի 25-ին, ժամը 08.45-ին, Ներքին Շենգավիթում հայտնաբերել և, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 28-ամյա մի տղամարդու։ Նա տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը, ժամը 02.00-ից 03.00-ն ընկած ժամանակահատվածում, պատուհանը կոտրելով՝ մտել է Ներքին Շենգավիթի 15-րդ փողոցի տներից մեկը և գողացել սառնարան:
Գողոնը վերցվել է:
Տղամարդը ձերբակալվել է:
Կատարվում է քննություն։
--0--ԿԿ