ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News
«Հայաստան» դաշինքը Սահամանադրական դատարան է դիմել ԿԸՀ հունիսի 27-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ Այս մասին ասուլիսում հայտնեց «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
«ՍԴ-ն քննության առարկա է դարձնելու թե՛ քանակական, թե՛ որակական խախտումները։ Ներկայացրել ենք 12 կետից բախկացած դիմում իր վերլուծություններով»,- ասաց Վարդևանյանը։
Նա շեշտեց, որ ՍԴ-ում առաջին անգամն է ընտրությունների մասին վեճը քննության առարկա դառնալու․
«2018 թ․ մինչ օրս ընտրական վեճերով ՍԴ-ում քննություն չենք ունեցել»։
--00--ԿԿ