ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News
Հուլիսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Վանաձորի շտապօգնության կայանից Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Երևանյան խճուղում գործող թիվ 18 դպրոց, որի մոտ հայտնաբերել են տղամարդու դի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ահազանգով ժամանել են ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 60-ամյա Սեյրան Հարությունյանն էր։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
--00—ՄՀ