ԵՐԵՎԱՆ, ՀՈւLԻՍԻ 10, 24News
Կոլումբիայի կառավարությունը հրապարակել է 17 կոլումբիացիների տվյալներ, որոնք ենթադրաբար կարող էին մասնակցած լինել Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանությանը։ Այս մասին տեղեկացնում է Սինհուան։
Հետաքննություն է վարվում նաեւ չորս ընկերությունների նկատմամբ, որոնք կասկածվում են սպանության կազմակերպմանը հանցակցության մեջ։
«Բոլոր 17 անձինք ծառայել են կոլումբիական բանակում եւ 2018-2020թթ. ընթացքում պաշտոնաթող են եղել։ Հայիթիի ոստիկանությունն արդեն կալանավորել է նրանցից 15-ին, եւս երկուսը չեզոքացվել է գործողության ժամանակ»,- նշել է Կոլումբիայի ոստիկանության ղեկավար Խորխե Լուիս Վարգասը։
--00--ԱՀ