ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News
Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2,189-ի, ավելի քան 12,000 -ը վիրավորվել են:
Վարչապետ Արիել Անրին հայտարարել է, որ Հայիթիի իշխանությունը երկրում արտակարգ դրություն է մտցնում:
Հիշեցնենք, որ Հայիթիում երկրաշարժը գրանցվել էր օգոստոսի 14-ի առավոտյան, ուժգնությունը՝ 7,2 մագնիտուդ, որից հետո ևս մեկ հետցնցում է եղել, ուժգնությունը՝ 5,8 բալ:
--00—ԼՄ