ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News
Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 724-ի, տուժել է ավելի քան 2800 մարդ, հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
«Երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 724-ի, որից 500-ը Հարավային հատվածում են, 100-ը՝ Մեծ Անսեի, 122-ը՝ Նիպի, երկու մարդ մահացել է երկրի հյուսիս-արևմուտքում», - ասվում է գերատեսչության հաղորդագրությունում:
Վարչապետ Արիել Անրին հայտարարել է, որ Հայիթիի իշխանությունը երկրում արտակարգ դրություն է մտցնում:
Հիշեցնենք, որ Հայիթիում երկրաշարժը գրանցվել էր օգոստոսի 14-ի առավոտյան, ուժգնությունը՝ 7,2 մագնիտուդ, որից հետո ևս մեկ հետցնցում է եղել, ուժգնությունը՝ 5,8 բալ:
--00—ԼՄ