ԵՐԵՎԱՆ, ՀՈւLԻՍԻ 11, 24News
ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել աշխատանքային այցերից մեկից՝ կից նշելով.
«Սյունիք գյուղով ավարտեցինք Կապան համայնքի սահմանամերձ բնակավայրերին փոքր գյուղտեխնիկայի տրամադրման գործընթացը, ինչը գյուղատնտեսական ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրի առաջին փուլն էր։
Քննարկման վերջնական փուլում են գտնվում նաև Սյունիք, Սզնակ և Դիցմայրի բնակավայրերի համար խմելու նոր ջրագծի անցկացման ծրագիրը»։
--00--ԱԹ