ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։
Հուլիսի 11-12-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
Ըստ կենտրոնի՝ Սևանա լճի մակարդակը հուլիսի 9-ի դրությամբ կազմել է 1900.76 մետր, ինչը նախորդ տարվա հուլիսի 9-ի համեմատությամբ 5 սմ-ով ցածր է:
--00—ՄՀ