ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News
«Վեոլիա Ջուր» ընկերության կողմից իրականացվող ծրագրի ավարտին Տավուշի մարզի Բերդ քաղաքի սպառողները կապահովվեն կայուն շուրջօրյա ջրամատակարարմամբ, հայտնում են ընկերությունից։
«Բերդ» ջրի մաքրման կայանի /ՋՄԿ/ վերակառուցման ծրագրի իրականացման համար ընկերությունը հատկացրել է 30 մլն դրամ: Անցած մեկ ամսվա ընթացքում մեծ ծավալի աշխատանք է կատարվել ՋՄԿ-ն սնող բոլոր 3 գետային ջրընդունիչների վերանորոգման, կայանի արագ գործողության ֆիլտրերի հիդրոմեկուսացման և համակարգում վթարային վիճակում գտնվող 2 մարիչ հորերի վերանորոգման ուղղությամբ:
Ինժեներական այս կառույցը 1970-ականներից ի վեր չի վերանորոգվել, ինչի պատճառով հոսակորուստը հասնում է վայրկյանում 15 լիտրի, ինչը զգալի է հատկապես ամռանը:
--00--ԱԹ