ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News
Հուլիսի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմանում Կոտայքի մարզի բնակիչը՝ 30-ամյա Զորիկ Ասոյանի համար Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 31.5 կմ հատվածում անհայտ համարանիշի «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը խոչընդոտ է ստեղծել, ինչի հետևանքով Զ. Ասոյանը «Opel» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվելով հայտնվել դաշտում, գրում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով Զ. Ասոյանը, նրա ուղևորները՝ Կոտայքի մարզի բնակիչներ, 34-ամյա Ժիրայր Ասոյանը, 1-ամյա Ռոբերտ Ասոյանը, 32-ամյա Նաիրա Ցականյանը, 26-ամյա Արաքսյա Խաչատրյանը և 18-ամյա Էրիա Անտոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մարգարյանը, ում կողմից դեպքի փաստի նյութեր են նախապատրաստավում։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ անհայտ համարանիշի «Mercedes»-ը և այն վարած վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։
--00—ԼՄ