ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News
Արդեն 1 ժամ է՝ Երևան քաղաքի Հերացու փողոցում, Երևանի քաղաքապետարանը «Վեոլիա ջրի» և Կենտրոնի թաղապետարանի հետ համատեղ ստեղծվել էր «Լվա ինքդ» ավտոլվացման կետ:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ավելի քան 1 ժամ է, ոռոգման կամ խմելու ջրի խողովակի վնասման պատճառով ջուրը անխնա ժայթքում է՝ հոսելով փողոցով մեկ:
Որոշ վարորդներ երթևեկում են հանդիպակաց գոտով՝ վթարային իրավիճակ ստեղծելով հանդիպակաց երթևեկող վարորդների համար:
Բնակիչները հայտնում են, որ արդեն մի քանի անգամ ահազանգել են ջրմուղ, որտեղից պատասխանել են, թե ձեր զանգը գրանցել են, իսկ թե երբ կմոտենան, դրա պատասխանը բնակիչները չեն ստացել:
--00—ՅՄ