ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Կոտայքի մարզում իրականացրել են «Նոլ ու ֆազդ չխառնես իրար» օպերացիան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 1-ին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պարեկները Աբովյան քաղաքում՝ Ռուսաստանի և Բարեկամության փողոցների խաչմերուկում, նկատել են, թե ինչպես է Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենան, չարամտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, երթևեկում հանդիպակաց երթևեկելի գոտիով՝ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար:
Նկատելով օրինախախտ վարորդի խախտումը՝ ծառայություն կատարող պարեկը սուլիչով կանգառ ազդանշան է տալիս, սակայն վարորդը ոչ միայն չի ենթարկվում պարեկի կանգառ օրինական պահանջին, այլև դիմում է փախուստի։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ