ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ (CCAF), «Nouvelles d'Arménie» ամսագրի խմբագիր Արա Թորանյանին, այս մասին տեղեկացնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի գործունեությանը, հայ համայնքին, Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններին առնչվող հարցեր: «CCAF-ը միշտ կլինի հայկական պետության և ժողովրդի կողքին»,- նշել է Արա Թորանյանը:
Հանդիպման ավարտին կողմերը համագործակցությունը սերտացնելու պատրաստակամություն են հայտնել:
--00--ԱՀ