ՀՀ իշխանությունները ժողովրդին զրկում են ազգային երազանքից, ինչպես Սաակաշվիլին արեց Վրաստանում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Հայաստանը գործում է արտաքին խաղացողների շահերին համապատասխան։

Հայաստանի իշխանությունները զրկում են իրենց ժողովրդին ազգային երազանքից, ինչպես դա արեց Սաակաշվիլին՝ կորցնելով Աբխազիան և Օսեթիան։ «Регион и мы» հաղորդաշարի ընթացքում ասել է ՄԳԻՄՕ-ի Եվրասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Իվան Սաֆրանչուկը։

Բանախոսը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները պայմաններ են ստեղծում ազգային գիտակցությունը ճնշելու համար, ինչը կարևոր էր նախորդ սերունդների պարագայում։ 

Ըստ Սաֆրանչուկի, Ռուսաստանի համար ընդունելի է կապեր հաստատել այն երկրների հետ, որոնց համար առաջին հերթին կարևոր են իրենց ազգային շահերը։

ՄԳԻՄՕ-ի կենտրոնի տնօրենի խոսքով, Ռուսաստանում չեն հարմարվելու Հայաստանի արևմտամետ օրակարգի հետ, և փորձ է արվելու ՀՀ իշխանություններին ճիշտ ուղղությամբ տանել։

Մանրամասները` տեսանյութում։

--00—ԼՀ