ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, ստացած տեղեկություններն իրացնելով, Դալար գյուղի տներից մեկի բակից հայտնաբերել են կանեփի բույսեր: Հայտնաբերվել է 2 մետրանոց 14 բույս, որոնցից մեկը՝ ծաղկամանի մեջ:
Ըստ տանտիրոջ հայտարարության՝ ինքն է ցանել և խնամել` հետագայում օգտագործելու նպատակով:
Տանտերը բերման է ենթարկվել: Հանգամանքները պարզվում են:
--00--ԱԹ