ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News
Քիչ առաջ իշխանությունները վեջնական որոշում են կայացրել, որ ԱԳ նախարար կնշանակեն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Այս մասին հայտնում է ArmLur.am-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ըստ կայքի տեղեկությունների՝ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հրաժարվել են նշանակվել այդ պաշտոնին:
Կայքին հայտնի է դարձել, որ Արարատ Միրզոյանի հարցը մնացել է «օդում»: Աժ նախագահը վերջնական հստակեցվել է Ալեն Սիմոնյանն է, փոխվարչապետերը Սուրեն Պապիկյան և Մհեր Գրիգորյան, իսկ Արարատ Միրզոյանը դեսպան էլ չի ցանկանում: Նրա նշանակման հարցին որևէ ձևով լուծում չի տրվել: Փաշինյանն ասել է, որ պետք է նորից քննարկեն նրան ինչ որ տեղ նշանակելու հարցը:
--00--ԱԹ