ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 18, 24News
Ազգային ժողովը հուլիսի 15-ին արտահերթ նիստով ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանի և Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար յուրաքանչյուր պատգամավորին տրվող ամսական 50.000 դրամը դարձնել 250.000 դրամ։
Նախագծի հեղինակների պնդմամբ` պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար հատկացվող գումարի ավելացումը կապահովի պատգամավորների գործունեության լիարժեք իրականացումը և կնպաստի պատգամավորների հաճախ մարզային այցելությունների իրականացմանը:
24News-ը շրջելով Երևանում հարցում իրականացրեց քաղաքացիներից պարզելու որքանո՞վ է օրենքի այդ նախագիծը առաջնային խնդիր և ավելացված գումարն որքանո՞վ կնպաստի պատգամավորների մարզային այցելություններին:
Հարցում իրականացված քաղաքացիներից մեծ մասի կարծիքով՝ Ազգային ժողովի պատգամավորներից ոչ բոլորն են այցելում մարզեր, հանդիպում բնակիչներին և ծանոթանում առկա խնդիրներին, այդ իսկ պատճառով գումարի բարձրացումը նպատակահարմար չէ:
«Ես Ազգային Ժողովի պատգամավոր չէմ, բայց իրենցից հաճախ եմ այցելում մարզեր և որևէ գերատեսչություն ինձ այդ այցերի համար չի վճարում: Պատգամավորի բարեխղճությունը պետք է պարտադրող լիներ, որ իրենք հրաժարվեին այդ գումարից»,- նշեց հարցվողներից մեկը:
Մեկ այլ քաղաքացի էլ ընդգծեց, որ նախկինում հատկացվող 50000 դրամը բավարար չէր, հանդիպումների համար և 250000 դրամի պարագայում պատգամավորներն ավելի ակտիվ հանդիպումներ կունենան իրենց ընտրողների հետ:
Մանրամասները՝ տեսանյութում
--00--ԱՀ