ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Ռուբեն Խարազյանը նշանակվել է Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Աշգաբատ):
«Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը. Ռուբեն ԽԱՐԱԶՅԱՆԻՆ նշանակել Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Աշգաբատ)»,- ասված է հրամանագրում։
--00—ՄՀ