ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամագրով Վարուժան Ներսեսյանը հետ է կանչվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից և նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը.
Վարուժան ՆԵՐՍԵՍՅԱՆԻՆ նշանակել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Լոնդոն)»։
--00—ՄՀ