ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ լրջորեն մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակով: Այս մասին ասված է ՀԱՊԿ կայքում տեղադրված հայտարարության մեջ:
«Լրջորեն մտահոգում է տարածաշրջանում լարվածության հետագա աճի վտանգը, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև նոյեմբերի 10-ին ձեռք բերված համաձայնությամբ ամրագրված պայմանավորվածությունների իրականացման վրա»,- ասված է հայտարարության մեջ:
Զասի խոսքով` ուժի կիրառումն անթույլատրելի է:
«Ողջունում եմ ՌԴ ջանքերը` ուղղված տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը»,- ասել է նա:
--00--ԱԹ