ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News
Ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը մեկնարկել է։ Ազգային ժողովում մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը։
Նիստը վարում է տարիքով ավագ պատգամավորը՝ Կնյազ Հասանովը։
«Հայաստան» խմբակցությունն ԱԺ է եկել Սյունիքի՝ կալանավորված համայնքապետների լուսանկարներով շապիկներով։
Նշենք, որ կալանքի տակ են Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Քաջարանի համայնքապետ Առուշ Առուշանյանը, Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը։
--00—ՄՀ