ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօրվանից Տիգրան Ավինյանը դադարում է ծառայել փոխվարչապետի պաշտոնում և որպես ընկեր և կառավարության նախկին անդամ, ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել նրան իր աջակցության, կարևոր հարցերի վերաբերյալ ցուցաբերած բացառիկ զգայունության և գաղափարական առաջնորդության համար:
Սոցիալական և ժողովրդագրական իրավիճակի բարելավման ոլորտում մի շարք բարեփոխումների հիմքը դրվել է նաև Ավինյանի պրոֆեսիոնալիզմի, անձնական ներդրման և սկզբունքայնության շնորհիվ:
Հպարտ եմ մեր թիմային աշխատանքով և շնորհակալ եմ մշտական աջակցության և խրախուսման համար»:
--00--ԱՀ