ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 3, 24News
«Մի քանի ամսից Հայաստանում սպասվում են լուրջ զարգացումներ, այս խորհրդարանը և այս իշխանությունը երկար կյանք չունեն, երկուսն էլ բացահայտվելու են մեր ժողովրդի համար, երկուսն էլ տապալվելու են և ստեղծվելու է ազգային իշխանություն»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է Ազգային- ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը:
«Գործընթացը կարող է լինել փուլային կամ միանգամից, դժվարանում եմ այս պահին ասել, թե ինչպես կընթանա, բայց ավելի հակված եմ փուլային տարբերակին»,-նկատեց մեր զրուցակիցը:
Բանախոսն անդրադարձել է նաև սահմանային իրավիճակին, արտաքին քաղաքական զարգացումներին, ինչպես նաև թեմային առընչվող քաղաքական այլ կարևոր հարցերի:
Մանրամասները՝ տեսանյութում:
--00--ԿԿ