Փողոցային պայքարով հնարավոր չէ իշխանափոխություն անել, ընդդիմությունը պետք է ելքեր գտնի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

Փողոցային պայքարով հնարավոր չէ իշխանափոխություն անել, ընդդիմությունը պետք է ելքեր գտնի, փոխի իր ստրատեգիան։ Վերջին երեսուն տարում փողոցային պայքարը չի բերել իշխանափոխության, իսկ 2018 թվականին արտաքին միջամտություն կար։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

 Քաղտեխնոլոգի համոզմամբ, ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյայի այցը Հայաստան պատահական չէր, այդ կերպ նա ցույց տվեց իր աջակցությունը Փաշինյանին։ «Ջեյմս Օ՛Բրայենի այցի ժամանակ կնքվեց փաստաթուղթ, որով հայ -ամերիկյան հարաբերությունները պետք է հասցվեն բարձր ռազմավարական մակարդակի։ Նրա այցը աջակցություն էր ԱՄՆ-ի կողմից Փաշինյանին՝ իշխանության մնալու համար»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան 

 

--00—ԱՊ