ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 4, 24News
«Մեր խնդիրն այն չէ՝ ուզո՞ւմ ենք գնալ սահմանների դեմարկացիայի, թե՝ ոչ, այլ այն՝ թե արդյո՞ք անհրաժեշտ նախադրյալներ կան այդ գործընթացն իրականացնելու համար»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նրա կարծիքով, այն հայտարարությունները, որոնք հնչեցնում է Ադրբեջանը, ցույց են տալիս, որ Բաքուն ոչ միայն պատրաստ չէ, այլ եթե նույնիսկ նման գործընթաց սկսվի, ապա պարբերաբար ընդհատվելու է, և հնարավոր է՝ ուղեկցվի սահմանային տարբեր միջադեպերով:
Ըստ նրա՝ այս պահին կարելի է սահմանազատման, սահմանագծման թեման պահել օրակարգում, քանի որ հետո անհրաժեշտություն առաջանալու է, բայց հիմա իրավիճակը թույլ չի տալիս գնալ այդ գործընթացին:
«Ադրբեջանը հայտարարում է, որ, այո՛, պետք է տեղի ունենա սահմանների դեմարկացիա, բայց համարում է, որ Սոթքից Խոզնավար, կեղծ քարտեզների առաջադրմամբ, դրանք իր տարածքներն են: Մենք կարող ենք ստել, որ այսօրվանից կարող ենք գործընթացը սկսել, բայց եթե պետք է սկսենք, ընդհատվեն և չկարողանանք մեր շահն առաջ մղել, ապա այս իրավիճակում, բնականաբար, այն որևէ մեկին պետք չէ»,- ընդգծեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԿԿ