ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ: Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից:
Քննարկվել են մի շարք առանցքային հարցեր, որոնք հիմնականում վերաբերում են իրականացվող ծրագրերի արդյունքներին։
Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն: Այնուհետև մարզպետը տվել է նոր հանձնարարականներ առաջիկա անելիքների վերաբերյալ:
--00--ԱԹ