ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արկադի Բալյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավարի տեղակալ Մարիամ Էլ Խոլինի, հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի համակարգող Զառա Ամատունու, զինված ուժերի հետ աշխատանքների հարցերով պատվիրակ Իգոր Շևցովի հետ:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱԻՆ աշխատակիցները և Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ներկայացուցիչները:
Հանդիպման նպատակն էր քննարկել փոխգործակցության ընթացիկ ծրագրերը և հետագա համագործակցության ուղղությունները:
Քննարկումների առանցքում եղել են քաղաքացիական պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված օգոստոսի 9-ին նախատեսվող սեմինարի կազմակերպչական և թեմատիկ հարցերը: Այս միջոցառումը դիտարկվել է նաև միջազգային փորձի փոխանակման տեսանկյունից: Իգոր Շևցովը սեմինարի անցկացումը կարևորել է առաջնագծում փրկարարական աշխատանքներ իրականացնող խմբերի անվտանգության ապահովման առումով:
ԱԻ նախարարի տեղակալ Արկադի Բալյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել պատվիրակությանը համատեղ սեմինարի անցկացման և արդյունավետ համագործակցության համար:
--00—ՄՀ