ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News
Օգոստոսի 7-ին «Ապրելու Արցախ» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Մեսրոպ Առաքելյանը, համահիմնադիր Մանե Թանդիլյանը և «Ավրորա մարդասիրական» ու «Ապագա հայկականը» նախաձեռնությունների համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն այցելեցին Արցախի Դահրավ գյուղ, որի մոտակայքում «100 տուն Արցախում» ծրագրի շրջանակում նոր բնակավայր է կառուցվում։
Մեսրոպ Առաքելյանի և Մանե Թանդիլյանի ուղեկցությամբ Ռուբեն Վարդանյանը շրջեց շինհրապարակում, ծանոթացավ ընդհանուր նախագծին և կատարվող աշխատանքներին։
--00—ՄՀ