ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը գրել է․
«Այս ամպը օգոստոսի 11-ի երեկոյան նկարել են Սևանի արևմուտքում:
Ամպի հիմքը մոտ 3կմ բարձրության վրա է, գագաթը կարող է հասնել 17-18կմ բարձրությունների, ուղղաձիգ հզորությունը 14-15կմ, գագաթին օդի ջերմաստիճանը -60...-70 աստիճան:
Նման ամպից տեղում է ուժեղ կարկուտ, տեղատարափ անձրևներ, որը ուղեկցվում է ուժեղ քամիներով: Միջազգային անվանումը՝ cumulonimbus capillatus arcus»:
--00—ՄՀ