ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News
Հանուն հայ զինվորի ՀԿ ն ախագահ, «Բանակ-ինֆո» կայքի համակարգող Դավիթ Թորոսյանը գրում է.
«Վարդենիսի թևում տեղի ունեցածի մասին, քանի որ մանրամասներ պաշտոնական չեն ասվել, ես ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՍԵՄ։
Վարդենիսի թևում, հիմնական երկու տեղամասում է ընթացել հրաձգային փոխհրաձգություն` Սոթքի հատվածում (հանքի ուղղությամբ դիրքերը) և Կութ գյուղի թևում(գյուղի վրա չէ դիրքերի վրա)։ Զորքը բավական հաջող պատասխան կրակով ճնշել է ադրբեջանական ակտիվությունը։
Զոհ-վիրավոր չունենք, այս պահի ունեցած ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ։
Այս պահին նորմալ է, լուրջ միջադեպ չկա»։
--00--ԱՀ