ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News
Նոր մասնագիտություն ձեռք բերել՝ երեխայի խնամքի կազմակերպմանը զուգահեռ. հաշմանդամություն ունեցող փոքրիկների ծնողներին պետությունը խրախուսում է կրթվել, աշխատաշուկայում մրցունակ լինել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը։
Զբաղվածության ապահովման ծրագիրը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրականացնում է «Հայ մայրեր» ՀԿ-ի հետ, մայրիկները նոր մասնագիտություն ընտրելու հնարավորություն ունեն՝ վարսահարդարումից մինչև կարուձև և խոհարարություն։
--00--ԱՀ