ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 15-ին «Կախվածությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ում տեղի ունեցած դեպքի փաստով։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այդ օրը, ժամը 18։40-ին նշված կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ ստացիոնար բուժման մեջ գտնվող քաղաքացին կենտրոնի 3-րդ հարկից իրեն ցած է նետել, ում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 53 խումբը տեղափոխել է հիվանդանոց։
Աղբյուրի տեղեկություններով՝ Նոր Նորքի ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը ՌԴ քաղաքացի 37-ամյա Եվգենի Գ․-ն է, ով «Միքայելյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել «պոլիտրավա» ախտորոշմամբ։
Ոստիկանները պարզել են նաև՝ դեպքը տեղի ունեցել նույն օրը, ժամը 18։30-ի սահմաններում։
Ըստ բժշկի հայտնածի՝ Եվգենի Գ․-ն ի վիճակի չէ կատարված մասին բացատրություն տալու։
--00—ՄՀ