ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News
«Կորեայի ձորի» կամուրջը վերակառուցվել է և հանձնվել շահագործման: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Այս կամրջի օգնությամբ, Թբիլիսյան խճուղուց՝ շրջանցելով Կոմիտասի պողոտան և Դավթաշենի կամուրջը, կարելի է միանգամից հասնել Կոտայքի մարզ։
Նախկին 4 մ երթևեկելի գոտու փոխարեն կառուցվել է 8 մետր լայնությամբ երկկողմանի երթևեկությամբ կամուրջ:
--00--ԱԹ