ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News
Սույն թվականի օգոստոսի 20-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների նիստին: Հանդիպումը և քննարկումը կիրականացվի տեսակապի միջոցով։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների նիստին նախատեսվում է քննարկել Աֆղանստանում ստեղծված իրավիճակն ու վերջին զարգացումները:
--00--ԱԹ