Պատրաստ ենք համապարփակ կարգավորման շուրջ բանակցել․ դա է խաղաղության լավագույն պայմանագիրը

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

Արմեն Գրիգորյան

Խաղաղության պայմանագիրը հնարավոր է կնքել ԼՂ հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորման միջոցով, իսկ դա հնարավոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում․ սա է մեր դիրքորոշումը։ Բայց մենք որևէ նման առաջարկ չենք ստացել։ Այս մասին «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով Ադրբեջանի նախագահի այն հայտարարություններին, թե Ադրբեջանը Հայաստանին առաջարկում է խաղաղության պայմանագիր կնքել, բայց հայկական կողմը չի արձագանքում դրան:

«Վերջերս համանախագահները հայտարարությամբ են հանդես են եկել, արձագանքել ենք և պատրաստ ենք համապարփակ կարգավորման շուրջ բանակցել։ Դա կլինի լավագույն խաղաղության պայմանագիրը»,- նշել է ԱԽ քարտուղարը:

Ըստ Արմեն Գրիգորյանի խաղաղության պայմանագրի դետալներից է սահմանազատման և սահմանագծման աշխատանքների մեկնարկը։

«Մենք դրան պատրաստ ենք, իսկ Ադրբեջանը դրան պատրաստ չէ»։

--00--ԱՀ