ՀՀ-ն և Բաքուն քննարկում են Սյունիքի կապուղիների հսկողությունը մասնավոր ընկերությանը փոխանցելը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

վ.j

Երևանն ու Բաքուն քննարկում են Սյունիքում կոմունիկացիաների վերահսկողության փոխանցումը մասնավոր ընկերությանը։ Այս մասին հայտարարել է փորձագետ Սերգեյ Մելքոնյանը։ 

«Բանակցություններն ընթացել են ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների վերջին հանդիպման ժամանակ։ Ցանկացած սցենարի դեմ, որի դեպքում Երևանը գոնե մասամբ կկորցնի կոմունիկացիաների նկատմամբ վերահսկողությունը, հանդես է գալիս Թեհրանը»,-  ասաց քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը «Իրանը որպես Հարավային Կովկասի տարածաշրջանային գործընթացների վրա ազդեցության գործոն» գիտաժողովի ժամանակ: 

Թեհրանը կոնկրետ նշում է իր «կարմիր գծերը» տարածաշրջանում, որոնցից առաջինը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» է։ Երկրորդ կարմիր գիծը, որը Իրանը պարբերաբար ընդգծում է, սահմանների փոփոխությունն է։ Եվ երրորդը, որը Իրանը նշել է ԱԳ նախարարի պաշտոնակատարի շուրթերով, ժողովրդագրական հավասարակշռության փոփոխությունն է։

--00--ԼՀ